Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից
Տիգրան Քալանթարյանն ազատվել է Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից:
Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը՝
Տիգրան Քալանթարյանին ազատել Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»։

















































