Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Զարթոնքի նախկին գյուղապետի թոռը՝ պատմության 27–ամյա ուսուցիչը, դատարանի դահլիճից ազատ արձակվեց

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչ, օրերս համագյուղացիների ճնշումների ներքո հրաժարական տված գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Նարեկ Մելքոնյանը, քիչ առաջ ազատ է արձակվել Արմավիր մարզի առաջին ատյանի դատարանի դահլիճից։ Նրա փաստաբան Սիրուշ Աղվանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց չի ընտրել։

Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալը կրակել է ինքնապաշտպանության նպատակով, իսկ որսորդական զենքն օրինական է եղել։

Հիշեցնենք, որ Նարեկ Մեքոնյանը մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ։ Ապրիլի 12-ին դպրոցի տնօրեն, արդեն նախկին գյուղապետի դուստր Հոռոմսիմ Սարգսյանի հրաժարականը պահանջող ցուցարարների ու դպրոցի աշխատողների միջև բախումների ժամանակ տեղի էր ունեցել ծեծկռտուք, իսկ ապրիլի 13-ի առավոտյան նրա որդին՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը հրազենային վնասվածք էր հասցրել ցուցարարներից մեկին: Նույն օրը երեկոյան գյուղապետը հրաժարական էր տվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։ Բացի Նարեկ Մելքոնյանից, այս գործով ևս մեկ անձ է ձերբակալվել:

Այսօր առավոտից մի քանի տասնյակ զարթոնքցիներ, այդ թվում՝ դպրոցականներ, բողոքի ակցիա էին իրականացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առջև՝ պահանջելով ազատ արձակել պատմության ուսուցիչ Նարեկ Մելքոնյանին։

«Երբ մարդը օրինակ է ծառայել իր աշակերտին, թե ոնց պաշտպանել իր ընտանիքը, դրա համար ինչու՞ եք դատում, փոխանակ հերոսի կոչում տաք։ Եթե Նարեկին բաց չթողնեն, հայտարարում եմ օֆիցիալ, մենք գնալու ենք անգամ տեռորի, դա միանշանակ»,–ասաց ակցիայի մասնակիցներից։

Ակցիայի մասնակիցներից մեկ ուրիշի խոսքով էլ, նախկին գյուղապետն ասել է, որ ճանապարհ չփակեն, բայց այս անգամ չեն լսելու նրա խոսքը։

«Պարոն Սարգսյան, քեզ խնդրում ենք, այս անգամ չենք լսելու քեզ, դու ասել ես ճանապարհը չփակես, բայց մենք պետք է փակենք, հաստատ փակելու ենք, ու ոչ թե այստեղ ենք փակելու այլ Երեւանի ճանապարհը։ Մինչեւ Նարեկին չտան, մենք այստեղից չենք գնալու»,–ասաց ակցիայի մասնակիցը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները երկու ամիս էր, որ բողոքի ակցիաներ էին անում՝ պահանջելով 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը, նրան մեղադրելով՝ մի շարք անօրինականությունների մեջ: Ապրիլի 12-ին և 13–ին տեղի ունեցած բախումներից հետո գյուղապետը հրաժարական էր տվել: