ԱԱԾ–ին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայությանը հայտնի է հետախուզման մեջ գտնվող ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։
«Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, աշխատանքներ կտարվեն, հետո կիմանաք»,–ասաց Վանեցյանը։
Արձագանքելով լրագրողի հարցին, թե արդյոք հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը, ԱԱԾ տնօրենը կարճ պատասխանեց. «Այո»։
Միհրան Պոսոսյանը մեղադրվում է, պաշտոնեական դիրքն օգտագործելով եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակելու համար։
Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատու:
Նրանք աշխատանքի չեն հաճախել, փոխարենը կատարել են Միհրան Պողոսյանի անձնական հանձնարարությունները, բայց ստացել են ընդհանուր առմամբ 44 199 463 դրամի աշխատավարձ ու պարգեւավճարներ։
Բացի այդ Միհրան Պողոսյանը գործող օրենսդրության խախտմամբ ապրանքների ձեռքբերման ու ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել իր կողմից կառավարվող մասնավոր կազմակերպությունների հետ:
Այսպես, 2011-2016թթ.-ի ընթացքում «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211 158 000 ՀՀ դրամ արժողությամբ «BYD» մակնիշի 32 ավտոմեքենա, որոնցից 20–ը՝ իրական արժեքից 20 մլն դրամով ավելի բարձր գնով։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...