Ի՞նչ կապ ունի ՀՀԿ-ն մաքսավորի հեռացման հարցում. Ինչ դեր է խաղացել նրա «անցյալը»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է` Նորագավիթի մաքսատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նկատողություն ստացած, գործից հանված Հայկ Մարտիրոսյանը տեւական ժամանակ եղել է ԱԺ աշխատակից` ՀՀԿ-ականների կողմից ղեկավարվող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ:
«Շատ պարկեշտ անձնավորություն էր, հետեւողական, ինքն էր մշակում, փորձագիտական կարծիք հայտնում կառավարության ուղարկած՝ հարկային ոլորտին առնչվող նախագծերին, հարկային խնդիրների մասնագետ էր»,- ասաց այն օրերին տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Ի դեպ, ԱԺ աշխատակազմն ուշադրությամբ հետեւել է, թե ինչ են անում «Հայկի գլխին», զանգել են միմյանց, առավել կասկածամիտներն անգամ ենթադրել են, որ այստեղ դեր է խաղացել նաեւ «Հայկի անցյալը»՝ ՀՀԿ-ին ունեցած առնչությունները։
Հավելենք, որ Հայկը վերջերս է փոքրիկ ունեցել: Ողնաշարի հիվանդությո՞ւն ուներ՝ հարցրինք Խոսրով Հարությունյանին։ «Եթե անկեղծ` նման բան չեմ նկատել»: Ինչպե՞ս վերաբերվեցիք կատարվածին։ «Շատ վատ։ Դրոշի նկատմամբ այդ մոտեցմամբ հանրային գիտակցության մեջ դրոշի արժեքը չբարձրացավ, դա ընդամենը անձնական ազդեցությունը բարձրացնելու քայլ էր, եւ ես միակը չեմ իմ կարծիքի մեջ. կառավարման արվեստում կա մի մեծ նրբություն` երբեք ձայնդ մի բարձրացրու նրա վրա, ով չի կարող քեզ պատասխանել»,- ասաց Խ. Հարությունյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները