Ֆինանսական խնդիրների դեպքում պետությունը կօժանդակի թե՛ «Սպայկային», թե՛ մյուս բոլոր ընկերություններին
Մենք բոլոր արտահանողների հետ աշխատում ենք՝ թե՛ հիմա, թե՛ սրանից առաջ, թե՛ ապագայում, ավելին՝ շարունակելու ենք բոլորի՝ արտահանողների ու վերամշակողների հետ աշխատել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյան՝ անդրադառնալով «Սպայկա» ընկերության խնդիրներին ու նրանց աջակցելուն։ Նա տեղյակ է, որ «Սպայկա» ընկերությունը հայտարարել է, թե չի շարունակի արտահանում, եթե ֆինանսական խնդիրներ ունենա։
«Մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրներ դեպքում մենք կօժանդակենք թե՛ «Սպայկային», թե մյուս բոլոր ընկերություններին՝ դրա համար ունենք հատուկ ծրագիր ու ֆինանսական ռեսուրսներ»,- շարունակեց նա։
Ինչ վերաբերում է «Սպայկա» ընկերության արտադրության ծավալների, որի շուրջ մամուլում բազմաթիվ թվեր էին շրջանառվում, Գևորգյանը նշեց, որ այն կազմում է արտահանվող հայկական թարմ պտուղ բանջարեղենի 20 տոկոսը․ «Սակայն սա չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, սա չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողների՝ «Սպայկայի» փոխարեն մտնելու համար։ Մենք միշտ փնտրում են նոր խաղացողների, մենք միշտ խրախուսում ենք նոր խաղացողներ մուտքը, բայց ոչ մեկը մյուս հաշվին, այլ նրա համար, որ կարիքն ունենք»,- շարունակեց Գեղամ Գևորգյանը։
Նախարարի պարտականությունները կատարողը հավելեց, որ թեև պատրաստ են օժանդակել թե՛ «Սպայկային», թե՛ որևէ 3-րդ ընկերության, միևնույնն է, ստեղծելու են բորսա ու լոգիստիկ ընկերություններ, որպեսզի դիվերսիֆիկացնեն թե՛ շուկաները, թե՛ արտահանողներին, թե՛ տնտեսվարողներին։
«Ճիշտ չէ, որ տնտեսությունը կախված լինի մեկ շուկայից կամ տնտեսվարողից, խոսքն այս պահին «Սպայկայի» մասին չէ»,- եզրափակեց Գևորգյանը։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս