Իրավիճակ է փոխվել. Նստարաններից մինչև «հովհարային» աղբահանություն
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկրում իրավիճակի փոփոխությունն ավելի շատ ակնհայտ դարձավ մայրաքաղաքի ծայրամասերում՝ հատկապես աղբամանների ճոխ պարունակությամբ և մայթերին նախկին իշխանությունների կողմից տեղադրված նստարանների անհետացմամբ։ Եթե լիքը աղբամաններն ու դրանց շրջապատի աղբն անմիջապես աչք են ծակում, և այդ մասին ով ասես խոսում է, ապա նստարանների անհետացումը հատուկենտ քաղաքացիներ կարող են նկատել, ձեռքներն անհուսորեն թափահարել ու հեռանալ։
Հալաբյանից Շինարարներ ձգվող Էստոնական փողոցից միանգամից անհետացել է հինգ նստարան, իսկ նստարանների կողքին տեղադրված աղբամաններից երկուսն են մնացել։
Մեր տեղեկություններով՝ յուրաքանչյուր նստարան՝ աղբամանների հետ, մոտ երկու հարյուր հազար դրամ արժողություն ունի։ Բոլորը միասին՝ մեկ մլն դրամ։ Իսկ եթե փորձենք հաշվառում կատարել վարչտարածքի բոլոր փողոցներում, կարծում եմ, վնասը միլիոններ կկազմի։ Նշված իրավիճակը բնորոշ է ոչ միայն այս փողոցին։ Վարչտարածքի գրեթե բոլոր փողոցներում նույն վիճակն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս