Թափառող շունը հարձակվել է մանկապարտեզ հաճախող երեխայի վրա
Երեւանում, այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում թափառող շունը հարձակվել է թիվ 126՝ «Ժպիտներ» անունը կրող մանկապարտեզ հաճախող տղա երեխայի վրա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մանկապարտեզը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Բարեբախտաբար, վնասվել է երեխայի բաճկոնը, սակայն երեխային առաջինը օգնության է հասել մանկապարտեզի տնօրենը։
Տնօրենը հայտնել է. «Թափառող շները պատուհաս են դարձել ոչ միայն երեխաների, այլեւ մեր՝ աշխատողներիս համար։ Բարեբախտաբար, այսօր շան հարձակման պատճառով երեխայի բաճկոնն է վնասվել, սակայն երեխան մի քիչ վախեցել է։ Այս դեպքի մասին արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին»:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս