Մի քանի ամիս հետո արդեն հնարավոր չի լինի ասել՝ հներն են մեղավոր. Կարեն Քոչարյան
Հեղափոխության սուր ընթացքը կարծես թե դեկտեմբերի 9–ով ավարտվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 12–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Դեկտեմբերի 9–ից հետո հասարակությունը այլեւս չի ընկալում սեւ–սպիտակը եւ նախկիններին։ Հասարակության պահանջը լրիվ այլ է, ակնկալիքները արդեն նոր իշխանություններից են»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` նոր իշխանությունների քաղաքական պահվածքն առայժմ այն է, որ իրենք փորձում են հասարակությանը ասել, որ եթե իրենք չլինեն, կլինեն նախկինները։
«Այն այլընրանքը, որը ներկայիս իշխանությունները փորձում են հասարակությանը տալ, առայժմ այս ֆոնի վրա է ընթանում, եթե մենք չլինենք, կլինեն ՀՀԿ–ն կամ Ռոբերտ Քոչարյանը»,– ասաց քաղտեխնոլոգը։
Նրա խոսքով՝ այս պրոցեսը դեռ աշխատում է, բայց եթե մոտ ժամանակներում տնտեսության մեջ փոփոխություններ չլինեն, պատկերը կարող է փոխվել։
«Եթե մինչեւ այս տարվա վերջ տնտեսության մեջ չլինեն հաջողություններ, ապա այլընտրանքի պահանջ կլինի եւ կձեւավորվի այլընտրանքային նոր ուժ»,– ասաց Քոչարյանը։
Նոր ուժերը, ըստ Քոչարյանի, ՀՀԿ–ի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կապ չեն ունենա, նա չի բացառում, որ այդ ուժերը կձեւավորվեն անգամ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների կողմից։
«Դա կլինի հենց «Իմ քայլի» ներսից ձեւավորված ընդդիմություն, դա կլինի այօրվա խորհրդարանական ուժերից, թե արտախորհրդանական ուժերից, թե լրիվ նոր ծնված ուժ, ժամանակը ցույց կտա, բայց հնարավոր չի լինի արդեն մի քանի ամիս հետո ասել, որ հներն են մեղավոր, հասարակությունը դա չի ընկալելու»,–ասաց քաղտեխնոլոգը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները