Ֆելիքս Ցոլակյանի ունեցվածքը. ի՞նչ է հայտարարագրել նախարարը
«Փաստ» թերթը գրում է.
«Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի մասին:
Անշարժ եւ շարժական գույք հայտարարագրված չէ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 14 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցի չափը կազմել է 13 000 000 ՀՀ դրամ:
Ֆելիքս Ցոլակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 9 242 525 ՀՀ դրամ: Նշված եկամտից 4 777 490 ՀՀ դրամը եւ 1 379 475 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից:
Նշված եկամտի հանրագումարի 3 085 560 ՀՀ դրամն էլ գոյացել է կենսաթոշակից: Նշենք, որ Ֆ. Ցոլակյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները