Երեւանի բնակչությունը լուրջ խնդրի առջեւ է. իշխանությունը ժամանակին չի պայքարում լվիճների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեւանի քաղաքային նախկին իշխանությունների պատճառով բնակչությունը հայտնվել է լուրջ խնդրի առաջ: Երեւանում տնկել են թեղի ծառեր, քանի որ դրանք էժան են ու խնամք չեն պահանջում:
Դրա հետեւանքով Երեւանի այգիներում հատկապես ամռան ամիսներին ծառերի տակ եւ թփերի մոտ հնարավոր չի լինում կանգնել կամ նստել դրանցից «թափվող» միջատների ու խեժի պատճառով:
Մասնագետների խոսքերով՝ միակ լուծումը քիմիական պայքարն է: Նախորդ տարի այդ պայքարը ուշացավ: Կարծես այս տարի եւս նույն խնդրի առաջ ենք կանգնում, քանի որ Երեւանում սրսկման աշխատանքներ դեռ չեն իրականացվում: Երեւանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, ասաց. «Հիմա արդեն զուգահեռ որոշ տեղերում բուժումներ կսկսվեն, հենց անձրեւային շրջանը կավարտվի, անմիջապես կսկսենք դեղերով մշակել»:
Նա նաեւ մեկնաբանել է, որ այդ խնդիրը թեղի ծառատեսակի դեպքում է, իսկ Երեւանում թեղիները շատ են: «Հիմա դրանց դեմ պետք է արվի, խնամք՝ էտի տեսքով եւ հատուկ դեղերով մշակելով: Երկուսն էլ լիարժեք իրականացնելու ենք: Բայց գլոբալ խնդրի կարգավորումը միայն ծառատեսակի փոփոխությունն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները