Դատարանը որոշեց Հայկ Սարգսյանի անձնագիրը վերադարձնել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ սպանության մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանի գործով դատական հերթական նիստին նրա պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ վերադարձնել Հայկ Սարգսյանի անձնագիրը եւ վերացնել սահմանահատումների վրա դրված արգելանքը: Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը ներկայացրեց առարկություն՝ նշելով, որ անձնագիրը վերադարձվում է, երբ քրեական հետապնդումը դադարեցվում է: Բացի այդ, ըստ նրա, քննությունից հետագա փուլերում խուսափելու վտանգը անձնագրի վերադարձնելու պարագայում էական է դառնում:
Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հակադարձեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ անդրադարձել է անձնագրի մասին օրենքին, և սևով սպիտակի վրա գրված է՝ բոլոր այն դեպքերում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառված չէ ստորագրություն կամ կալանք, անձնագիրը վերցնելն իրավաչափ չէ:
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց բավարարել միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ որպես խափանման այլընտրանքային միջոց կիրառված է գրավ, որը կբռնագանձվի, իսկ Հայկ Սարգսյանն էլ կկալանավորվի, իսկ երկրից բացակայելը կսահմանափակվի ստորագրությամբ չհեռանալու որոշմամբ:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի՝ Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող ՛՛SIGSAUER՛՛տեսակի ՛՛P266՛՛ մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով :
Հայկ Սարգսյանը կալանվորվել էր 2018 թ-ի հուլիսի 11-ին, սեպտեմբերի 10-ին դատարանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակել նրան:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները