Հայաստանի հանդեպ պատժամիջոցնե՞ր են կիրառվում
Հայ գործարարը անհանգստացած է: Ֆրանսիական ընկերություններից մեկին ապրանք են վաճառել, բայց գումարը ստանալ չեն կարողանում: Ֆրանսիական ընկերությունը պատրաստ է վճարել, բայց գումարը Հայաստան փոխանցել չի հաջողվում: Ֆրանսիական բանկը հիմնավորում է՝ Հայաստանի հանդեպ «Էմբարգո» է սահմանվել, եւ պատժամիջոցներ են կիրառվում: Մանրամասները ճշտեցինք «Աբրիկոն» ընկերության ղեկավար Կարեն Խաչիկյանի հետ զրույցում: Վերջինս պատմեց, որ ֆրանսիական տվյալ ընկերության հետ վաղուց է աշխատում եւ բացառեց ընկերության կողմից որեւէ խոչընդոտ ստեղծելու հավանականությունը:
«Մենք այդ ընկերության հետ վաղուց ենք աշխատում եւ վստահաբար կարող եմ ասել, որ գումարը պատրաստ են փոխանցել, ուղղակի չեն կարողանում: CIC ֆրանսիական բանկի Կոլոմյեի մասնաճյուղը պետք է իրականացնի փոխանցումը, բայց չի ստացվում, պատասխանում են, որ Հայաստանը Էմբարգոյի տակ է»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ նախկինում երբեւէ նման խնդիր չեն ունեցել: Նույն բանկը մի քանի ամիս առաջ հաջողությամբ փոխանցում է կատարել իրենց հաշվին:

Կարեն Խաչիկյանը պատմեց նաեւ, որ գումարը Ռուսաստանի Դաշնության որեւէ բանկի փոխանցելու կամ հայաստանյան այլ բանկերում հաշիվ բացելու փորձը նույնպես ձախողվել է: Հիմնավորումը նույնն է: Հայաստանի եւ Ռուսաստանի հանդեպ Էմբարգո է սահմանված:
«Դժվար կացության մեջ ենք, չգիտենք ինչպես վարվել: Խնդրին երեկ ենք բախվել, այսօր արդեն պաշտոնական նամակ ենք ուղարկել կենտրոնական բանկի նախագահին, սպասում ենք պատասխանին»,- եզրափակեց գործարարը:
Հայաստանի հանդեպ պատժամիջոցների սահմանման մասին երբեւէ չի խոսվել, բայց ֆրանսիական բանկի պաշտոնական պատասխանը այլ բանի մասին է վկայում: Չի բացառվում, որ նմանատիպ խնդրի հետ բախված լինեն նաեւ այլ գործարարներ: Առայժմ մնում է սպասել Կենտրոնական բանկի պատասխանին:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները