Չի բացառվում, որ «Սպայկա» ընկերության պետական բյուջե չվճարած 7 մլրդ դրամն ավելանալու է. Անանյան
Չի բացառվում, որ «Սպայկա» ընկերության պետական բյուջե չվճարած 7 մլրդ դրամն ավելանալու է, քանի որ մենք ունենք 3,5 տարվանն առնչվող առերեւույթ հանցագործություն պարունակող վարքագիծ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Մենք այդ վարքագծի ընդամենը 30 տոկոսին առնչվող ժամանակագրական առումով ունենք փաստաթղթեր: Ինչ ցույց կտան հաշվարկները չեմ կարող ասել»,- ասաց Անանյանը:
Նա նաեւ ասաց, որ այս պահին վարչապետն ու ՊԵԿ նախագահն այդքան էլ իրավասու չեն տեղեկատվություն ներկայացնելու. «Իրավական գործընթաց է գնում, եւ այստեղ ամենակարեւոր մարդը քննիչն է, եւ ինքն է փաստական հանգամանքների վերաբերյալ ինքն է դատողություններ անում մասնագետների հետ խորհրդակցելով: Եւ եթե ինքն ունի այնպիսի համոզմունք, որ, օրինակ, ազատության մեջ գտնվելով, կվնասի քննությանը, ինքը միջնորդում է դատարանին, որն էլ այդպիսի որոշում է կայացրել:Իրավական գործընթաց է գնում եւ դրա վերաբերյալ վարչապետն ու ՊԵԿ նախագահը որեւէ գնահատական չեն կարող տալ»:
Նշենք, որ, ըստ մամուլի հրապարակումների, միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները