«Նպաստավոր պայմաններ են ստեղծվում». Հայաստանն ու Չինաստանը նոր կարգավորումներ են իրականացում ավիացիոն ոլորտում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում հաստատեց Հայաստանի եւ Չինաստանի միջեւ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագիրը համահունչ է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությանը եւ ուղղված է երկու երկրների միջեւ ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորմանը:
Համաձայնագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակման, նրանց կողմից առաջարկվող տարողության, սակագների, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների դրույթները, ապահովված են ավիաընկերությունների միջեւ արդար եւ հավասար մրցակցության, վկայականների եւ լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ:
Բացի այդ, Համաձայնագրով արդիականացված է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը եւ սահմանված են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:
Համաձայնագրի hաստատումը կնպաստի երկու երկրների միջեւ օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ եւ լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը, ինչպես նաեւ կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները