Ո՞ւմ հետ էր ավտոմաքսատանը շրջում եւ մաքսազերծում իրականացնում Փաշինյանը. Նրանք իրար վաղուց ճանաչում էին
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տեւել է շուրջ 15 րոպե: Հաշվի առնելով, թե ինչքան անկաշկանդ ու մտերմիկ էր նրանց շփումը, հետաքրքրություն առաջացավ պարզել, թե ով է այդ քաղաքացին:
«Փաստ» թերթը պարզեց, որ նա նախկինում ՀՀՇ անդամ, ԳԽ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն է, ով Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք մի շարք պաշտոններ է զբաղեցրել: Թե որքանով էր միասին շրջելու այս ընտրությունը պատահական, չափազանց դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը Արմեն Կիրակոսյանին բավական լավ է ճանաչում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները