Ջրաշենի համայնքապետարանի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չեն ստացել
Մոտ 3 ամիս է՝ Արմավիրի մարզի Ջրաշենի համայնքապետարանի աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում: Tert.am-ի հետ զրույցում Ջրաշենի համայնքապետ Լևոն Վարդանյանը նշեց, որ նախկինում գյուղում հարկերի հավաքագրումները նորմալ չեն կատարվել, ինչի հետևանքով էլ առաջացել է ֆինանսական խնդիրը:
Այս մասին, հիշեցնենք, հրապարակում էր արել Hetq.am-ը: Պատճառն այն է, որ ՊԵԿ-ը hամայնքապետարանի հաշիվներն արգելանքի տակ է դրել՝ 2017-2018թթ. աշխատավարձերի հետ կապված վճարները չկատարելու պատճառով:
Ըստ Վարդանյանի՝ պետք է հավաքագրում լինի: «Հավաքագրում պետք է կատարվի: Շուտով կսկսի գյուղատնտեսական տարին, մարդիկ առևտուր կանեն, կմուծեն հարկերը, և դուրս կգանք այս իրավիճակից»,-նշեց նա:
Համայնքապետը նշեց, որ գյուղում կան հողօգտագործող, որոնք արդեն 3 տարի հողի հարկ չեն մուծել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են:
Հարցին՝ ինչպես են պատրաստվում հարկերի հավաքագրման հարցը լուծել, համայնքապետը պատասխանեց՝ արդեն իսկ հանձնաժողով են կազմավորել, որը գյուղի բնակիչների հետ հանդիպումներ է անցկացնում. «Հանրային լսումներ ենք իրականացնում, մարդկանց հետ տարվում են աշխատանքներ՝ հավաքագրման գործընթացը ճիշտ կերպով կազմակերպելու համար: Մարդիկ պետք է հասկանան, որ դա պարտք է, պետք է վճարեն, որ գյուղը կարողանա, այսպես ասած, ապրի»:
Tert.am-ը խնդրի վերաբերյալ հարցում է ուղարկել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն: Հարցման պատասխանը կներկայացնենք ավելի ուշ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները