Վարչապետը նոր օգնական ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մհեր Սահակյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Մհեր Սահակյանին նշանակել վարչապետի օգնական»:

















































