«Ես մի բանը մի անգամ եմ ասում». Փաշինյանը՝ ՊԵԿ աշխատակցի ազատման իր պահանջի մասին
Ես մի բանը մի անգամ եմ ասում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք շարունակում է պնդել, որ կեղտոտված դրոշի պատճառով ՊԵԿ աշխատակիցը պետք է աշխատանքից ազատման դիմում գրի։ Լրագրողի հարցին, թե իրավական առումով արդյոք դա ընդունելի է, վարչապետը արձագանքեց. «Եթե որեւէ մեկը գտնում է, որ ՀՀ վարչապետը չի կարող պաշտպանել ՀՀ դրոշը, ուրեմն մեր պատկերացումները պետության մասին տարբեր են»։
Հիշեցնենք, որ երեկ Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ կեղտոտված եւ պատի տակ դրված դրոշի պատճառով Նիկոլ Փաշինյանը պահանջել էր աշխատակիցներից մեկին ազատման դիմում գրել։


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս