Հայ ռասկոլնիկովները ծեր կին են մորթել
Մոտ մեկ շաբաթ առաջ զարհուրելի հանցագործություն է կատարվել Երեւանում։ Նոր Նորք համայնքի բնակարաններից մեկում դաժանորեն սպանվել է մի ծեր կին։ Նա 84 տարեկան էր։ Անհայտ անձինք մտել են ներս, խոշտանգել տատիկին, ապա կպչուն ժապավենի միջոցով խեղդամահ են արել եւ հեռացել։ Ավելի ուշ հարեւանները հայտնաբերել են կնոջ մարմինը եւ ահազանգել ոստիկանություն։ Իրավապահները դանակի 30 հետք են հայտնաբերել կնոջ մարմնին։ Քննչական կոմիտեից դեպքի մանրամասները չեն հաղորդում։ Հայտնում են միայն, որ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, որը պատժվում է 8-15 տարվա ազատազրկմամբ։ «Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողությունները առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- հաղորդում է ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը։
hraparak.am-ի տեղեկություններով, որոնք ստացել են իրավապահ աղբյուրից, մարդասպանները մի քանիսն են եղել։ Ամենայն հավանականությամբ, սպանության նպատակը թալանն է եղել։ Նրանք կնոջը հարցրել են փողերի տեղը, բայց զոհը չի ասել, եւ նրան տանջելով սպանել են։ Բանն այն է, որ ծեր կինը որդի ուներ, որը բնակվում է Բելգիայում եւ պարբերաբար գումար էր ուղարկում մորը։ Այդ գումարն են փնտրել հանցագործները, սակայն չեն գտել։ Ոստիկանները կանչել են սպանվածի թոռնիկին, որն էլ ցույց է տվել փողի տեղը։ Ծեր կնոջ պահոցում հայտնաբերվել է 4 հազար դոլար։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները