Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Մաշկավեներականն ուզում են միացնել մասնավոր կլինիկայի. կոլեկտիվը տեղյակ չէ

Բուժհաստատությունների սեփականաշնորհման գործընթացը, որը սկսվել էր դեռ նախորդ կառավարության ժամանակ եւ մեծ դժգոհություններ առաջացրել, դանդաղ տեմպերով է վերանայվում։ Վերանայման մասին, հիշեցնեմ, ամռանը հայտարարել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հայտնի է, որ մի երկու հաստատություն հանվել են ցանկից, սակայն սեփականաշնորհման ենթակա օբյեկտների ցանկը սահմանվում է օրենքով, իսկ Ազգային ժողով նման օրինագիծ չի մտել։

Բուժհիմնարկների կոլեկտիվները, տնօրենները հիմնականում ցանկություն ունեն, որ դրանք ուղղակի վաճառքի ձեւով եւ մատչելի գնով նախ առաջարկվեն իրենց։ Առողջապահության նախարարության մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի կոլեկտիվն այս իմաստով բացառություն չէ։ Այս հայտնի հաստատությունը, որը 2017-2020 թվականների մասնավորեցման ենթակա օբյեկտների թվում է, ամենաեկամտաբերներից է համարվում։ Ոստիկանությունն այստեղ թմրանյութերի օգտագործման մեջ կասկածվողների բուժզննումներն է անցկացնում, մարմնավաճառների փորձաքննությունն է իրականացնում, որպեսզի նրանք հաճախորդներին վեներական հիվանդություններով չվարակեն։

«Արդեն երկու տարի է՝ մեր կենտրոնը մասնավորեցման գործընթացում է։ Հիմա գնահատման փուլն է։ Կոլեկտիվը ցանկություն է հայտնել մասնակցելու մասնավորեցմանը, «հետո»-ն արդեն չգիտեմ, թե ոնց կլինի»,- ասաց հիվանդանոցի տնօրեն Միքայել Սահակյանը։ Տեղեկություն ունենք, որ «հետո»-ն այնքան էլ վառ չէ կոլեկտիվի համար։ Բանն այն է, որ ծրագիր կա՝ մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը միավորել «Մեդլայն կլինիկ» մասնավոր հաստատությանը։ «Մեդլայն կլինիկ»-ն ունի երկու մասնաշենք՝ պոլիկլինիկա Պուշկինի եւ հիվանդանոց՝ Ռոստոմյան փողոցներում։ Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի հետ միավորման մասին վերջինիս տնօրեն Միքայել Սահակյանը տեղյակ չէ։ «Ես չեմ լսել այդ մասին, տեղյակ չեմ»,- ասաց նա։

Իսկ Ռոստոմյան փողոցում գտնվող «Մեդլայն կլինիկ» հիվանդանոցի տնօրեն Բաբկեն Շահումյանը «Հրապարակի» հետ զրույցում ըստ էության հաստատեց լուրերը՝ ասաց, որ մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնին վերաբերող ներդրումային ծրագիր է ներկայացրել նախարարություն։ Կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանի հետ համաձայնեցրե՞լ եք այդ ծրագիրը։ Հարցին Շահումյանը պատասխանեց․ «Դա մեր նախաձեռնությունն է։ Ուղղակի մենք նամակով մեր մտադրությունն ենք հայտնել, եւ այդ փուլի վրա կանգնած է գործընթացը։ Մենք նամակ ենք ուղարկել տարածքային կառավարման նախարարություն։ Ոչ մի որոշակի բան չկա»։ Դիտարկմանը, թե «Մեդլայնի» նախկին տնօրենը հեռացավ, քանի որ այն վատ վիճակում էր, նույնիսկ աշխատավարձեր չէին կարողանում տալ, Բաբկեն Շահումյանը պատասխանեց․ «Դուք էլի մամուլից եք ինչ-որ բան ասում։ Ոչ, նորմալ, բնականոն աշխատանք է գնում»։ Արսեն Թորոսյանի հետ մտերիմ հարաբերությունների մասին էլ ասաց՝ <չկա նման բան>։

Մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը լիարժեք աշխատող հիմնարկ է, ունի 108 աշխատակից։

ՀԳ․ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պետբյուջեի միջոցները տնտեսելու մեծ հնարավորություն ունի։ Հանգիստ կարող է աշխատանքից ազատել հասարակության հետ կապերի բաժինն ու մամուլի քարտուղարին եւ նրանց փոխարեն ինքնապատասխանիչ դնել, որը գեթ մեկ նախադասություն կարտաբերի․ «Խնդրում եմ՝ հարցումն ուղարկեք գրավոր»։ Անգամ ամենաաննշան հարցերի դեպքում, որոնք «այո» կամ «ոչ» պատասխաններ են ենթադրում, մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը եւ տեղեկատվության պատասխանատու Լիլիթը այս ֆրազն են արտաբերում։ Լիլիթն ասաց, որ ինքը հին աշխատող է, սակայն տեղյակ չէ՝ սեփականաշնորհման ենթակա բուժհաստատությունների ցանկը փոխվե՞լ է, թե՞ ոչ, կամ էլ գրավոր հարցում է պահանջում իր հաճույքի համար։ Կարծում ենք, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը պատրաստ է մերկանալ ու ջուրը մտնել տեսախցիկների առաջ, հազիվ թե նման փակ գործելաոճ պարտադրի իր աշխատակիցներին։

hraparak.am