Ինչու Արմեն Սարգսյանը գերադասեց լռել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին: 2018թ. ապրիլի 9-ին ավարտվեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, ու այդ օրը հանդիսավոր երդմնակալությամբ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Արմեն Սարգսյանը (նրան ԱԺ-ն ՀՀ նախագահ էր ընտրել դեռ մարտի 2-ին):
ՀՀ նախագահը ՀՀ Սահմանադրությամբ թեեւ ունի խիստ սահմանափակ, ավելի ճիշտ՝ խորհրդանշական լիազորություններ, այնուամենայնիվ, համարվում է պետության գլուխը: Բայց չնայած այդ հանգամանքին` որեւէ մեկը պաշտոնապես այդպես էլ չհիշեց ու չարժեւորեց նրա պաշտոնավարման մեկ տարին:
Անգամ ինքը՝ նախագահ Արմեն Սարգսյանը, չհիշատակեց այդ մասին. ո՛չ ուղերձ հղեց, ո՛չ հայտարարությամբ հանդես եկավ: Ավելին` Արմեն Սարգսյանն այս օրերին բացակայում է երկրից. նա աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում: Տեղի ունեցածն, իհարկե, ուշագրավ է:
Արմեն Սարգսյանը, չնայած իր սահմանափակ լիազորություններին, սիրում է խորհրդանշական, արարողակարգային միջոցառումներ (անգլիական պահապանողական ոճով): Ու ենթադրվում էր` իր պաշտոնավարման մեկ տարվա մասին նա որեւէ կերպ կհիշեցներ, բայց գերադասել է լռել: Տեսնես ինչո՞ւ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները