Ավտոմաքսատունը Երեւանից կտեղափոխվի Գյումրի. Փաշինյանի հանձնարարականը՝ ՊԵԿ-ին
ՊԵԿ կառույցներում շրջայցի արդյունքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հանձնարարեցի միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի մաքսատուն, շրջեն տարածքում, ծանոթացել պայմաններին: Նա դժգոհել էր մաքսատանը տիրող վիճակից, նաեւ հերթերից, որոնց պատճառով մարդիկ մի քանի օր հերթ են կանգնում:

















































