Բոլորը պետք է պատասխանեն այս հարցին՝ Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ չէ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱԺ-ում տրանսգենդերի ելույթին ու դրան հաջորդած իրադարձություններին։ Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավորների հայտարարություններին, Փաշինյանն ասաց, որ պետական պահպանության ծառայությունից պահանջել ու ստացել է բացատրություն, որի համաձայն՝ հենց Նաիրա Զոհրաբյանն է ստորագրել այդ ցուցակի տակ, որով էլ մարդիկ մասնակցել են այդ նիստին։
Փաշինյանն ասաց, որ երբ առաջին անգամ լսել է այդ միջադեպի մասին, մտածել է, որ դա քաղաքական պրովոկացիա է ներկա իշխանությունների դեմ, բայց անկախ դրանից բոլորը պետք է պատասխանեն այս հարցին՝ Լիլիթ Մարտիրոսյանը մա՞րդ է, թե՞ չէ, քանի որ լսումներն անցկացվում էին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում։

















































