Իշխանությունը շարունակում է տարանջատել հասարակությանը «սևերի ու սպիտակների», «հեղափոխականների ու հակահեղափոխականների»
«168 ժամը» գրում է. «Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` 92 կողմ, 3 դեմ և 5 ձեռնպահ ձայներով: Այս փոփոխությամբ, հիշեցնենք, ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշվելու է որպես Քաղաքացու օր։
Այսպիսով, թավշյա հեղափոխության մեկ տարին դեռ չբոլորած՝ հեղափոխական իշխանությունը հռչակում է հեղափոխության տոն, որը պոպուլիստական նկատառումներից ելնելով՝ անվանվում է Քաղաքացու օր։ Այն, որ թավշյա հեղափոխությունն իսկապես պատմական իրադարձություն էր, անհերքելի է։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանում դեռևս տեղի է ունեցել միայն հեղափոխության առաջին արարը կամ ակտը։
Բոլորը, անգամ հեղափոխականներն են խոսում հեղափոխության կապիտալիզացիայի, հեղափոխության նյութականացման մասին։ Իշխանությունը ևս ձևակերպել է այդ խնդիրը՝ ի դեմս տնտեսական հեղափոխության նպատակադրումի։ Իրականությունը, սակայն, դեռևս շատ հեռու է՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ այլ ոլորտների հեղափոխությունից։ Ու այս պայմաններում հռչակել Քաղաքացու օր՝ նշանակում է՝ անտեսել այն իրողությունն ու ճշմարտությունը, որ Հայաստանի քաղաքացու կյանքում, իրական կյանքում դեռևս որևէ հեղափոխություն տեղի չի ունեցել, բացի իշխանափոխությունից։
Բացի այդ, Քաղաքացու օր հռչակելով՝ իշխանությունն ըստ էության հերթական տարանջատումն է մտցնում «սևերի ու սպիտակների», «հեղափոխականների ու հակահեղափոխականների», յուրայինների և օտարների միջև։ Այն դեպքում, երբ Հայաստանի նոր իշխանությունը՝ իր իսկ հռչակած գաղափարներին հավատարիմ լինելու դեպքում, պետք է լիներ ոչ թե տարանջատող, ոչ թե բաժանող, այլ միավորող իշխանություն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները