ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն իշխանական «տանիք» է փնտրում
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ տեւական ժամանակ է՝ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանն իշխանությունների հետ փորձում է ջերմ հարաբերություններ ստեղծել, որպեսզի ամեն գնով պահի իր բիզնեսները:
Իսկ վերջինիս բիզնեսները, ինչպես նրան մոտ կանգնած աղբյուրներ են ասում. «Բավականին մեծ են, այն աստիճան, որ հասցրել է իր բիզնեսները տարածել անգամ Հայաստանի սահմաններից դուրս»:
Նկատենք, որ ըստ տարածված լուրերի՝ ՀԷՑ-ի Կարեն Դարբինյանին են պատկանում «Բիգ էներգո», «Ֆուլ հաուզ», «էներուօրքս քորփորեյշնս», «Մարֆրիկ», «Սագամար», «Բալիս», «Սթար լայն» ՍՊ ընկերությունները:
Սրանք բոլորը զբաղված են էլեկտրական ցանցերի համար շինարարական պատվերներ կատարելով: Իսկ թե ինչ պայմաններով եւ սակագներով՝ դա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառնանք:
Նշենք նաեւ, որ Կարեն Դարբինյանի քավորը՝ մոսկվայաբնակ խոշոր գործարար Արմեն Շահազիզյանն է՝ հայտնի «Լուդինգի Արմենը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս