Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Ինչո՞ւ են Սիրիա մեկնած հումանիտար առաքելության անդամներն ընտանիքներից գումար խնդրում

«168 ժամ» թերթը գրում է.

«Սիրիա ուղարկված հայկական զորախմբի հետ, պարզվում է, ամեն ինչ չէ, որ կարգին է։ Նրանք իրենց առաքելությունն անում են հավուր պատշաճի, իսկ պետությունը, պարզվում է՝ ոչ։

Ինչպես վերջերս մամուլը գրեց, քնում են նկուղում, ոչ լավ պայմաններում։ Դա հասկանալի է. այնպիսի վայրերում են, որոնք կարող են ենթարկվել ռմբակոծության ու հարձակումների։


Բայց հասկանալի չէ, թե ինչո՞ւ են զորախմբի ծախսերը հոգում նրանց ընտանիքների անդամները։ Մեզ հասած խիստ հավաստի տեղեկություններով՝ հումանիտար խմբի ներկայացուցիչներն անհրաժեշտ ծախսերի համար գումար են խնդրել հարազատներից։

Բանն այն է, որ աշխատավարձը նրանք պետք է ստանան ծառայությունն ավարտելուց հետո, իսկ մինչ այդ, բնականաբար, գումար է անհրաժեշտ լինում։ Զորախմբի ներկայացուցիչները, ստիպված, ընտանիքի անդամներից են խնդրում ուղարկել։

Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, սակայն մեզ ուղղորդեցին դիմել «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի համակարգման տակ գործող այս ՊՈԱԿ-ից տեղեկացրեցին, որ Սիրիա ուղարկված զինծառայողների նկատմամբ պետությունն իր պարտավորությունների մասով թերացում չունի:

«Կեցության պայմանների մասով ասենք, որ վայրը, որտեղ տղաները գտնվում են ներկայում, համարվում է իրենց մշտական կեցության վայրը այնքան ժամանակ, քանի դեռ իրենք Սիրիայում ծառայության մեջ են: Իսկ շենքը, որ բնակվում են, ամբողջությամբ նորոգված շենք է, կենցաղային բոլոր նորմալ պայմաններն ապահոված է նրանց համար, անհրաժեշտ պարագաների խնդիրը լուծված է, կարիք բացարձակապես չունեն, մերոնք ունեն նաեւ իրենց խոհարարը, եւ այդ մասով ընտանիքի անդամները մտահոգվելու առիթ չպիտի ունենան»,- նկուղներում քնելու պայմանների մասին հակառակ նկարագրումներով մեկնաբանում է ՊՈԱԿ-ի ղեկավար Ռուբեն Առաքելյանի մամուլի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի անդամներից գումարներ խնդրելուն, ՊՈԱԿ-ից պատասխանեցին՝

«Գումարը տղաներին ամեն ամսվա համար նախատեսում է ՊՈԱԿ-ը, եւ դրանք պարբերաբար փոխանցվում են նրանց հաշվեհամարներին: Սիրիայում բանկոմատներից օգտվելու խնդիր կա ու, բնականաբար, հաշվի է առնվել այս հանգամանքը հայկական խումբն ուղարկելուց առաջ: Դեռ փետրվարին նրանց նախնական գումարներ են բաժանվել, որպեսզի առաջիկա ամիսների համար կացության եւ այլ ծախսերի խնդիրներ հնարավորինս չծագեն:

Չենք բացառում, որ առաջին ամսվա եւ հավելավճարները սպառվել են, բայց ծառայողներն ամեն ամիս ժամանակին ստանում են իրենց հասանելիք գումարը: Եվ եթե նրանք զանգել, տնից գումար են ուզել, հնարավոր է՝ բանկոմատներից կանխիկացնելու խնդիր ունեն, իսկ որոշ դեպքերում գուցե նաեւ իրենց հարազատների մոտ են թողել քարտերը, եւ հենց այդ քարտերից կանխիկացվող գումարն է երեւի ուղարկվում դուրս՝ ծառայողներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում