ԵԿՄ նախագահ Սասունի Միքայելյանը հակասեց ընդդիմադիր Սասուն Միքայելյանին
«Իրավունք» թերթը գրում է. «Երկրապահ կամավորականների միության» 12-րդ արտահերթ համագումարում 184-ից 25 հոգի դարձած վարչության անդամները ԵԿՄ նախագահ ընտրեցին ազատամարտիկ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին: Մի մարդու, ով ընդամենը նախորդ տարվա հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում վստահեցնում էր, թե «Որ խնդրեն, աղաչեն, պաղատեն էլ, չեմ ուզում դառնալ ԵԿՄ նախագահ»:
Թե ինչ փոխվեց այս ամիսներին Ս. Միքայելյանի կյանքում, որ որոշեց իր խոսքը դրժել, թվում էր, որ համագումարի ժամանակ նա կբերի ծանրակշիռ պատճառաբանություն: Սակայն ամբիոնից հայտարարեց. «Այսօր այս պաշտոնում պատասխանատվություն եմ վերցրել վերջին ժողովում մեծ թվաքանակով մասնակցած իմ ընկերների, իմ մարտական ընկերների պահանջով: Եվ ես ոչ մի բարոյական իրավունք չունեի մերժելու այդ մարդկանց ու մարտական ընկերներին»:
Այս դեպքում բնական հարց է ծագում, թե երկրապահները բացի պահանջելուց, խնդրելուց, աղաչելուց, է՞լ ինչ են արել Սասուն Միքայելյանին, որ նա խոստումը դրժել է, բայց ԵԿՄ նախագահի պաշտոնից չի հրաժարվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները