Միջադեպ ԼԳԲՏ-ին դեմ ակցիայի մասնակիցների միջև
Խորհրդարանի շենքի մոտ ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցների միջև միջադեպ է գրանցվել, հայտնել է Factor.am-ը:
Ակցիայի մասնակիցներից մեկին դուր չի եկել մյուս մասնակցի` Հայկազ Մակարյանի ժելեած սանրվածքը:
«Աղջկա պրիչոսկով ելույթ ես ունենում», - ասել է նա վերջինիս, ինչից հետո քաշքշոց է սկսվել նրանց միջև՝ զուգորդված վիրավորանքներով:
Ակցիայի մյուս մասնակիցները փորձել են հեռացնել նրանց միմյանցից:

















































