«Սպայկա»-ի աշխատակիցները փակել են Տիգրան Մեծի պողոտան. Քաշքշուկ տեղի ունեցավ նրանց եւ ոստիկանների միջեւ (ֆոտո)
«Սպայկա» ընկերության ախատակիցները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ իրենց ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման, քիչ առաջ փակեցին Տիգրան Մեեծի պողոտան՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց:
Քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:
Ոստիկանները փորձում էին դուրս բերել ավտոմեքենան, որի ներսում «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանն է: Ակցիայի մասնակցիները թույլ չէին տալիս մեքենան անցնի: Ակցիայի մասնակիցներից ոմանք հարվածում էինմեքենային, նստում էին մեքենայի վրա, որ այն չհեռանա: Ի վերջո, ոստիկանությանը հաջողվեց ավտոմեքենան անցկացնել ցուցարարների միջով:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Պահանջում ենք Նիկոլին» «Դավիթ Ղազարյան», «Պայքար, պայքար մինչեւ վերջ»:
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները