ԱԳԼՃԿ-ներում գազը կիլոգրամներով կվաճառվի մայիսի 1-ից, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն
ԱԳԼՃԿ-ներում սեղմված գազի վաճառքի չափման միավորը խմ-ից կգ դարձնելը դեռ ուժի մեջ չի մտել. դրա համար համապատասխան փոփոխություն պետք է կատարվի Հարկային Օրենսգրքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը ուրբաթ օրը դրական եզրակացություն տվեց նախագծին։
Նախագիծը այսօր քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում, իսկ երկրորդ ընթերցումը լինելու է 24 ժամյա ռեժիմով։ Այսինքն, օրենքը, ամենայն հավանականությամբ, ԱԺ-ում վերջնական կընդունվի երեքշաբթի օրը, հետո կստորագրվի երկրի նախագահի կողմից։
Ժամկետի պահով. Ի սկզբանե նախատեսվում էր, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի ապրիլի 1-ից, սակայն քանի որ տեխնիկապես դա արդեն անհնար էր, մեր կողմից առաջարկվել է ժամկետը փոխել՝ օրենքի պաշտոնական հրապարակման պահին հաջորդող ամսվա 1-ից։ Առաջարկն ընդունվել է։ Այսինքն, եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, գազը կգ-ով կվաճառվի մայիսի 1-ից։
Ինչ վերաբերում է վերջին օրերին որոշ գազալցակայաններում գազի թանկացմանը, ապա դա այս փոփոխության հետ կապ չունի, եւ այդ խնդրով պետք է զբաղվեն Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը եւ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները