Չէ ազիզ ջան, ես ոչ մեկին չեմ առևանգել. Սամվել Ալեքսանյան
Գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ որևէ մեկին առեւանգել է կամ ատրճանակ պահել ճակատին։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 7–ին, լրագրողներին ասաց Սամվել Ալեքսանյանը , որը որպես ԵԿՄ անդամ ներկա էր ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարին։
Հիշեցնենք, որ հաղորդավար Համլետ Ղուշչյանը հայտարարել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանն իրեն առևանգել է, ատրճանակ է պահել ճակատին։
«Չէ ազիզ ջան, ես ոչ մեկին չեմ առեվանգել, ոչ մեկի գլխին ատրճանակ չեմ պահել»,– ասաց Սամվել Ալեքսանյանը։
Երբ լրագրողները հետաքրքվեցին հեղափոխությունից հետո գործարարի բիզնեսներով, նա ձեռքը թափահարեց և ասաց. «Վսյո, վյսո։ Ոչ մի հարցի չեմ պատասխանի»։
Հիշեցնենք, որ Երևանում ընթանում է ԵԿՄ 12–րդ արտահերթ համագումարը, օրակարգում է ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունը, առաջադրվել է Սասուն Միքայելյանի թեկնածությունը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները