Բողոքի ակցիա տրանսգենդերի դեմ.ԱԺ ղեկավարությունից կպահանջեն խնկարկել խորհրդարանի շենքը
«Ավանդական արժեքների պահպանման կամք» հասարակական կազմակերպությունը Վահագն Չախալյանի ղեկավարությամբ երկուշաբթի օրը պատրաստվում է բողոքի ակցիա իրականացնել Ազգային ժողովի բակում՝ բացատրություն պահանջելով ԱԺ նախագահից երկրի թիվ մեկ ամբիոնից տրանսգենդերի ելույթի կապակցությամբ:
Արդեն մի քանի օր է որոշ ՀԿ-ներ, անհատ անձինք սոցցանցերում սպառնալիքներ են հնչեցնում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հասցեին, սակայն վերոնշյալ ՀԿ-ն մեր տեղեկություններով ավելի կրեատիվ պայքարի է դիմելու ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների դեմ պայքարում:
Օրինակ քննարկում են խունկ փոխանցել ԱԺ ղեկավարությանը՝ նիստերի դահլիճը խնկարկելու եւ իրենց բնորոշմամբ ոչ բնական մթնոլորտը ախտահանելու նպատակով:

















































