Առավոտյան արևը օգտակար է կազմվածքի համար
Առավոտյան արևի լույսը օգնում է պահպանել բարեկազմությունը: Այսպիսի եզրակացության է եկել ամերիկացի գիտնականների խումբը:
Չիկագոյի Ֆեյնբերգ բժշկական համալսարանի աշխատակիցները անցկացրել են փորձ 30 կանանց և 26 տղամարդկանց մասնակցությամբ: Մասնակիցների միջին տարիքը 31 տարեկանն էր: Շաբաթվա ընթացքում նրանք բոլորը իրենց ձեռքին կրում էին սարք, որը ֆիքսում էր լուսավորվածության աստիճանը և ժամանակը՝ ծախված քնի վրա: Մասնակիցները օրագիր էին լրացնում իրենց սննդակարգի մասին` նշելով, թե ինչ և երբ են կերել:
Պարզվեց, որ առավել բարեկազմ էին նրանք, ովքեր առավել շուտ էին արթնանում: Հեղինակների կարծիքով առավոտյան վառ արևը առավել ինտեսիվ է ակտիվացնում օրգանիզմի նյութափոխանակությունը, քան օրվա երկրորդ կեսում: Նրանք, ովքեր երկար են քնում, կրճատում են արևի ճառագայթների ազդեցության ժամանակը: Ամենօրյա 20-30 րոպե տևողությամբ զբոսանքը՝ առավոտյան արևի ճառագայթների ներքո, ակտիվացնում է նյութափոխանակության գործընթացները, ասում են գիտնականները:
Փորձը՝ կատարված կենդանիների վրա, նույնպես հաստատել է, որ նյութափոխանակության գործընթացների ակտիվությունը կախված է լուսավորվածության սկզբից և աստիճանից:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները