Ովքե՞ր են արդարադատության նորանշանակ փոխնախարարները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ նշանակված Արտակ Ասատրյանը փոխնախար էր նշանակվել 2016–ին՝ այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնը: Նշենք, որ 2016թ. նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արփինե Հովհաննիսյանը։
Արտակ Զեյնալյանի նորանշանակ տեղակալներից Աննա Վարդապետյանն էլ նախքան նշանակումը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը։ Նա խորհրդական էր նշանակվել 2018թ.։
Նորանշանակ տեղակալներից Տիգրան Խաչիկյանը նախքան նշանակումը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Խաչիկյանը նախկինում աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
Տիգրան Խաչիկյանը վերջին երեք ամիսներին աշխատել է արդարադատության նախարարությունում։
Հիշեցնենք, որ օրերս վարչապետի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել էին Արդարադատության փոխնախարարի պաշտոնից։
Այսօր, սակայն հայտնի դարձավ, որ Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական։

















































