«Հիմա չոտկի ասա, թե խի՞ ես ինձ գործից հանել». ինչու էր որոշել սպանել հրամանատարին (Տեսանյութ)
Այսօր Երևանի Հարավարևմտյան թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 90 շենքի բակում կրակոցներ են հնչել: Հրազենային վնասվածքներ է ստացել այդ շենքի բնակիչներից Ջոնի Սամսոնյանը, որը սպա է: Սամսոնյանի վրա կրակողը, նախնական տվյալներով, նրա նախկին աշխատակիցն է: Հրազենային երկու վնասվածք ստացած սպային տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր եղել է դեպքի վայրում: Մեր նկարահանող խմբին պատմել են, որ Սամսոնյանի վրա կրակողը` 1962 թվականին ծնված Հարություն Սարգսյանը, նրան սպասել է շքամուտքում՝ վերելակի մոտ: Երբ Սամսոնյանը, աշխատանքի գնալու նպատակով դուրս է եկել տանից, 5-րդ հարկից իջել առաջին հարկ և դուրս եկել վերելակից, Սարգսյանը զենքը պահել է նրա ուղղությամբ և հարցրել.
«Հիմա չոտկի ասա, թե խի՞ ես ինձ գործից հանել»:
SHANTNEWS.am-ին գործի վերաբերյալ որոշ տեղեկություններ է հայտնել նաև ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի` հատկապես կարևոր գործերով քննիչ Հարություն Միքայելյանը:

















































