Գնացքով Երեւան-Գյումրի ուղեւորությունը՝ 2 ժամ 10 րոպե, տոմսի գինը՝ 2500 դրամ. ներկայացրել է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւան-Գյումրի արագընթաց գնացքի առաջին ուղեւորներից է: Վարչապետի հետ գնացքով Գյումրի են մեկնել նաև որոշ նախարարներ և պատգամավորներ:
Նա Facebook-ի իր էջում, ուղիղ եթերով ներկայացրել է ճանապարհը, գնացքի հարմարավետություն է եւ խորհուրդ է տալիս օգտվել:
«Գնացքը ամբողջովին նոր է, գործարանային վիճակում ներկրվել է Հայաստան: Ճանապարհն էլ շատ հետաքրքիր է, Հայաստանը ուրիշ կողմից ենք տեսնում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ առաջին անգամ է Հայաստանում գնացքով ուղեւորվում:
Վարչապետը ցուցադրեց ճանապարհը, տեղեկացավ որ տոմս արժե 2500 դրամ եւ Երեւանից Գյումրի ճանապարհը տեւում է 2 ժամ 10 րոպե: Նոր գնացքը նախորդի համեմատ ավելի մեծ թվով ուղեւորներ կկարողանա տեղափոխել։
էլեկտրագնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից։

















































Անգլիայի Դերբի քաղաքում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Ֆինն Գերագուսյանը նշեց իր նորամուտը Հայաստանի հավաքականի կազմում
Տիբո Կուրտուայի վնասվածքն ավելի լուրջ է, քան կանխատեսվում էր
Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽ Կոնգրեսի հոբելյանական նստաշրջանը. Հայաստանը կներկայանա նորացված պատվիր...
Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթ 2026-ի գործընկերների ընթրիքին
ԵՄ-ն սցենարներ է դիտարկում Օրբանի հավանական հաղթանակի դեպքում
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ
«Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն