Պաշտոնից ազատված փոխնախարարը նշանակվել է Ավինյանի խորհրդական
Արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանը երկար առանց պաշտոն չմնաց. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Սուրեն Քրմոյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական, տեղեկանում ենք կառավարության կայքից։
Նշենք, որ Քրմոյանը արդարադատության նախարարի տեղակալն էր։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Քրմոյանը չէր ենթարկվել վերադասի հրամանին, ամանորի արձակուրդն անցկացրել էր երկրից դուրս, ինչի պատճառով էլ վերջերս ազատվել էր պաշտոնից։

















































