Նեյմար․ Շատ եմ կարոտում «Բարսելոնայում» ունեցած պահերը
Ֆրանիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ կարոտում է «Բարսելոնայում» անցկացրած տարիները։
«Մենք գերազանց մրցաշրջանում ունեցանք 2015-ին։ «Բարսելոնան» շատ լավ թիմ էր այն ժամանակ խաղադաշտում էլ, խաղադաշտից դուրս էլ։ Մեր հարաբերությունները շատ առանձնահատուկ էին։ Ես շատ եմ կարոտում այդ պահերը»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է The Sun-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2013-ին բրազիլական «Սանթոսից» 88,2 միլիոն եվրոյով։ Չորս տարի անց ՊՍԺ-ն Նեյմարի համար վճարեց 222 միլիոն եվրո։ Նեյմարը «Բարսելոնայում» նվաճել է 9 տիտղոս, այդ թվում 2015թ․ Չեմպիոնների լիգայի գավաթ։

















































