Չեխիայում կայացել է «Ֆրանկլին Գոնսալես»-Սարգսյանին արտահանձնելու գործով նիստը. Երբ այն տեղի կունենա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Չեխիայում անցած շաբաթ կայացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Ֆրանկլին Գոնսալեսի անվան տակ թաքնված Նարեկ Սարգսյանին արտահանձնելու գործով դատական նիստը: Նիստը հրավիրվել է քննարկելու ՀՀ գլխավոր դատախազության դիմումը` Նարեկ Սարգսյանի արտահանձնման վերաբերյալ: Սակայն մեզ հայտնի դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է:
Ամենայն հավանականությամբ, առաջիկայում կայանալիք դատական նիստին կորոշվի Նարեկ Սարգսյանին արտահանձնելու հարցը: Իրավապահ համակարգը վստահ է, որ Չեխիայի դատարանը բավարարելու է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը:
Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է 2018թ. դեկտեմբերի 6-ին Պրահայում: 2019 թվականի հունվարի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Նարեկ Սարգսյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել էր Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմիններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները