Համբուրում եմ ձեր ձեռքերը․ Արմավիրից վերադառնալիս Փաշինյանը բանաստեղծություն է գրել
Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզից վերադառնալիս բանստեղծություն է գրել եւ հրապարակել ֆեյսբուքյան իր էջում․ նրան ներշնչել էին ճանապարհին իրեն ողջունող մարդիկ․
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա:
Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով:
Ժամանակ շատ չունեի եւ ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա շփվել:
Ողջ ճանապարհին մտածում էի գործից կտրվող ու ինձ ողջունող այդ մարդկանց մասին: Մինչեւ հասա Երեւան՝ ծնվեց այս բանաստեղծությունը:
Երկար մածում էի՝ հրապարակե՞մ թե ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի:
Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ պարզել եք ինձ հեռվից,
Եւ ուզում եմ վստահ լինել,
որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:
Համբուրում եմ ձեր աչքերը,
որ սիրով են ինձ նայում,
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
եթե անգամ ձեր այդ սերը չքանա,
եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝
Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:
Համբուրում եմ այն կածանը,
որ բացել եք դուք հիմա:
Եւ ուզում եմ վստահ լինեք՝
ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝
մայրուղի է դառնալու։
Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ ճաքերով են պատված:
Եւ ուզում եմ վստահ լինել,
Որ զգում եք ջերմությունն
իմ շուրթերի»,- գրել է Փաշինյանը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է «Բաղրամյան» զորավարժան: Այստեղ վարչապետին է ներկայացվել ՀՀ ԶՈՒ-երի նորագույն ռազմական տեխնիկան:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները