Եկամուտը նվազել է, իսկ դրամական միջոցը նույնն է մնացել. գլխավոր դատախազի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ գլխավոր դատախազը անշարժ եւ շարժական գույք չունի:
2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 8 000 000 ՀՀ դրամ: Նշված հարկային տարում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարը կազմել է 13 530 881 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է երկու աշխատավարձերից: Առաջինի դեպքում եկամուտը կազմել է 13 245 751 ՀՀ դրամ, երկրորդի դեպքում՝ 285 130 ՀՀ դրամ: Ինչպես 2018թ.-ին, այնպես էլ 2017թ. հարկային տարում Ա. Դավթյանի դրամական միջոցը 8 000 000 ՀՀ դրամ էր կազմել:
Այդուհանդերձ, 2017թ. հայտարարագրում Ա. Դավթյանի եկամուտների հանրագումարն ավելի մեծ թիվ էր կազմել՝ 15 809 013 ՀՀ դրամ:
Ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի, գլխավոր դատախազը 2017թ. հայտարարագրում նշել էր նաեւ այլ եկամտի մասին, որը կազմել էր 1 750 000 ՀՀ դրամ: Նախորդ հայտարարագրում առկա էր նաեւ 2017թ. հարկային տարում 43 000 000 դրամ արժողությամբ առանձնատուն, ինչպես նաեւ հողամաս, որը 2017թ. հարկային տարում օտարվել է 102 445 ՀՀ դրամով
Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնել է 2016 թվականից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնա...
Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը
13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանից
Վթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներում
Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Վթարային ջրանջատում Վայք քաղաքում
ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ
3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս