2018թ․ 129 գրավատներ ընդամենը 140 միլիոն դրամ են վճարել՝ որպես հարկ․ ՊԵԿ
2018թ․ 129 գրավատներ ընդամենը 140 միլիոն դրամ են վճարել՝ որպես հարկ, այն դեպքում, երբ 17 բանկեր միասին վճարել են մոտ 49 միլիարդ դրամ։ Այս մասին ապրիլի 3-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ մեկնաբանելով գրավատների եւ արժույթի փոխանակման կետերի տուրքերի բարձրացման հետ կապված իրավիճակը։
Խոսելով արժույթի փոխանակման կետերի գործունեության մասին՝ ՊԵԿ ղեկավարը նշել է, որ Կառավարության կողմից կսահմանվեն դրանց գործունեությանը համապատասխան հարկային պարտավորությունները։

















































