Տեսչական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորում է խստագույնս հետեւել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին
Հաշվի առնելով վերջին շրջանում մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքներն ու դժգոհությունները՝ Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին եւ աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետեւել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին եւ զերծ մնալ խախտումներից:
Տեսչական մարմինը նաեւ հորդորում է խուսափել թերլիցքավորումներից եւ գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից, հետեւելով «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ Չափագիտության ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ www.metrology.am հրապարակվող ամենօրյա մատակարարվող գազի խտության չափին, լինել բարեխիղճ սպառողների հանդեպ, պարտադիր տրամադրել ՀԴՄ կտրոններ, այլապես՝ ստիպված կլինի դիմել վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների:
«Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սպառողներին հորդորում է լինել հանրային վերահսկող անպայման պահանջել ՀԴՄ կտրոն եւ ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով [email protected], [email protected] էլփոստերից որեւէ մեկին: Հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների ավտոգազը ապրիլի 1-ից թանկացել է շուրջ 40 տոկոսով:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները