Ավազակային հարձակում Երևանի սննդի կետերից մեկում
Ապրիլի 2-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Աբովյան քաղաքի Չափիչի փողոցի բնակիչ, 28-ամյա Կորյուն Մխիթարյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, վերջինս կասկածվում է, որ երեկ՝ ապրիլի 1-ին՝ գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի Կորյունի փողոցի 11 հասցեում գործող արագ սննդի կետում դանակի սպառնալիքի տակ կատարել է ավազակային հարձակում:
Կատարված ավազակային հարձակման մասին սննդի կետի աշխատակիցները չէին տեղեկացրել իրավապահներին, իսկ տեղեկությունները Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներով են ստացված եղել, ու դանակով զինված ու դիմակավորված ստահակին հայտնաբերելու և վնասազերծելու օպերացիան ղեկավարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս