Մահացածին հարցաքննելու ցուցում. արտառոց դեպք՝ Դատախազության-ՔԿ կռիվների հետեւանքով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում եւ որոշ դեպքերում անտեսում են դրանք: Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքն այլ պատմություն է: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում:
«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ իրավիճակին` արձանագրելով, որ իրավապահները մրցավազք են սկսել, թե ով շատ քրեական գործ կհարուցի, շատ աշխատանք ցույց կտա: Եվ, ահա, նման մի մրցավազքն էլ դարձել է արտառոց դեպքի պատճառ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզի Արեւիկ համայնքի ղեկավարի գործողությունների հետ կապված քրեական գործ կա հարուցված Շիրակի մարզի քննչական բաժնում, եւ դատախազը քննիչին միջնորդել է, որ հարցաքննի գյուղապետարանի աշխատակիցներից մեկի ամուսնուն: Քննիչը դատախազին ասել է. «Ուշադիր կարդացեք քրեական գործը եւ կհասկանաք, որ դա հնարավոր չէ եւ անհրաժեշտ չէ»:
Դատախազ-քննիչ բանավեճը բավականին թեժացել է: Դատախազը շարունակել է պնդել եւ ցուցում տալ, որ, այնուամենայնիվ պետք է հարցաքննել նշված անձնավորությանը: Քննիչն էլ դատախազին հայտնել է. «Ինչպե՞ս հարցաքննեմ, երբ գյուղապետարանի աշխատակցի ամուսինը մահացած է»:
Ասել է թե, իրավապահներն այնքան են խառնվել իրար, որ որոշել են հարցաքննել մահացած մարդկանց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները