Ուշագրավ հրաժարական պատգամավորների Արցախ այցից հետո. Օգանովսկին ևս հարցաքննվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Օրերս «Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում հրապարակել էր Մարտի 1-ի գործով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքը: Ըստ այդմ` նա հաստատել էր, որ կառավարության շենքում այդ օրերին Արցախի ՊԲ ներկայացուցիչներ են եղել` ասելով, որ Արցախի ՊԲ սպաների է տեսել:
«Հասկացել եմ, որ Երեւան են եկել նաեւ Արցախի բանակային ստորաբաժանումներ: Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել»,- ասել էր Սարգսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանից հետաքրքրվեց` արդյոք ինքն ինչ գիտի այս մասին։ «Ես տեղյակ չեմ»,- ասաց Հասրաթյանը։ Հետաքրքրվեցինք` ի վերջո, 2008-ի Մարտի 1-ին Արցախից զորք բերվել է Հայաստան, թե ոչ։ «Տեղյակ չեմ։ Չգիտեմ` ինչ է եղել»,-նշեց նա։
Նշենք, որ երեկ հրաժարական է տվել Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը՝ Օգանովսկին: Ըստ մեզ հասած լուրերի՝ նա հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Ուշագրավ է, որ նա հրաժարական տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների արցախյան այցից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները