«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը ցուցմունք է տվե՞լ Արսեն Թորոսյանի դեմ
Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է նաեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։ Մեր տեղեկություններով՝ նա հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ, մասնավորապես ասել է, որ ինքնագլուխ ոչինչ չի արել, եւ դրա մասին տեղյակ է եղել նաեւ նախարարը։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Արման Հովակիմյանը նշեց․ «Դուք կարծում եք, որ ինչ-որ մի համակարգում մարդ կա, որ տեղյակ չի՝ իր ենթակառուցվածքներում ի՞նչ ա կատարվում եւ հակառակը»։
Ճշտող հարցին՝ ինքը իր ցուցմունքում նշե՞լ է, որ ինքնագլուխ ոչինչ չի արել, պատասխանեց․ «Ես Ձեզ չեմ ասելու՝ ինչ եմ ասել։ «Ինքնագլուխ» չեմ ասել, նման բառ չեմ օգտագործել, նման բան չեմ ասել»։
Հովակիմյանն այլեւս այլ հարցերի չպատասխանեց։
Հիշեցնենք, որ այս քրգործի շրջանակում ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը եւ ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ Գեւորգ Խաչատրյանը: Նաեւ «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանի կալանավորվել է։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-308-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնական լիազորությունների չարաշահմանն օժանդակելը) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասի (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։ Նա նշեց, որ դեռեւս իր պաշտպանյալը դիրքորոշում չի հայտնել մեղադրանքի կապակցությամբ, քանի որ այն հասկանալի չէ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները