Հայաստանը միջազգային խաղապահ գործունեությունը կզարգացնի
Հայաստանը միջազգային խաղապահ գործունեությունը կզարգացն: Այս մասին լրագրեղների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Խոսելով ԱՄՆ այցի արդյունքների մասին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ամերիկացի գործընկերների հետ բազմաթիվ հարցեր են քննարկվել: Համագործակցության ուղղություններից մեկն առնչվում է խաղապահ գործունեությանը: «Պայմանավորվել ենք, որ կընդլայնվի խաղապահ գործունեության մեջ Հայաստանի ունակությունների զարգացման աջակցությունը»,- հայտնեց Տոնոյանը:

















































