Միայնակ չեմ որոշում, իրագործում եմ կառավարության քաղաքականությունը․ Նազենի Ղարիբյան
Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցնում է, որ հանրության շրջանում աղմուկ բարձրացրած իր որոշումները՝ կապված ՊՈԱԿ-ների ու Կոնստանտին Օրբելյանի պաշտոնից հեռացնելու հետ, միայնակ չի կայացրել։ Այս մասին նա նշել է «Հանրային» ՀԸ-ի եթերում՝ հավելելով, որ դրանք իր նախաձեռնության կամ անձնական իմպրովիզացիայի արդյունք չեն։
«Առավոտյան չեմ արթնանում ու մտածում, թե այսօր ինչ որոշում կայացնեմ, որ սկանդալ առաջանա։ Ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը, որը նաեւ կապված է մեր կառավարության վարած քաղաքականության ու ծրագրի հետ։ ՊՈԱԿ-ների հետ կապված ասեմ, որ դա զուտ տեղեկանք է: Մենք հետո պետք է գնանք ու հատ-հատ հասկանանք, թե որ ՊՈԱԿ-ները կարող են վերակազմակերպվել։ Սակայն սա էլ ինքնուրույն չեմ արել, սա կառավարության հանձնարարական էր»,- ասել է նա։
Ղարիբյանի փոխանցմամբ, նման հանձնարարական գնացել է բոլոր նախարարություններին, եւ արդեն 2 ամիս է նախադրությունները շարժվում են համապատասխան հանձնարարականով։
Նրա կարծիքով՝ իրենց ոլորտում փոփոխությունները մեծ աղմուկ են բարձրացնում, քանի որ արվեստագետները ոչ միայն առանձին անհատներ են, այլեւ ճանաչում ունեն. «Կախված է մեր ոլորտի առանձնահատկությունից, քանի որ արվեստագետները ոչ միայն անհատներ ու ստեղծագործողներն են, այլեւ անուն ունեցող մարդիկ են, տեսանելի են, այդ պատճառով այդ դաշտում ցանկացած քայլ տեսանելի է դառնում»:
Ինչ վերաբերում է իր հրաժարականի պահանջին եւ այս մթնոլորտում աշխատանքը շարունակելու հնարավորությանը, Նազենի Ղարիբյանը հույս թ հայտնել, որ դեռեւս կարող է համագործակցության եզրեր գտնել. «Հույսս չեմ կորցնում, որ կարելի է աշխատել այդ դաշտի հետ, որովհետեւ չեմ գտնում, որ որեւէ սխալ բան եմ արել, ես կատարել եմ իմ աշխատանքը։ Ինչ վերաբերում է աշխատանքին ու իմ հրաժարականի պահանջին, կարծում եմ, որ մեծ մասամբ կապված է լրացուցիչ խոտան աղմուկի հետ, որը ծավալվել է իմ հրամանի կամ նախարարության որեւէ քայլի շուրջ։ Այս նույն բանը եղավ նաեւ ՊՈԱԿ-ների դեպքում, երբ ես գնացի, հանդիպեցի, դեմ առ դեմ քննարկեցինք, մարդիկ հասկացան։ Բայց նկատե՞լ եք, որ շատ անգամ նույն մարդիկ են ակցիաներ անում, որոնք քաղաքական դիվիդենտներ են շահում»:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները