Հայտնի է ԵԿՄ արտահերթ համագումարի օրը
Քիչ առաջ «Երկրապահ» կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ավարտվեց ԵԿՄ վարչության փակ նիստը:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԵԿՄ վարչության անդամները փակ նիստում միաձայն որոշում են կայացրել ապրիլի 7-ին անցկացնել ԵԿՄ արտահերթ համագումար, եւ առաջադրել Սասուն Միքայելյանի թեկնածությանը վարչության նախագահի պաշտոնում:
Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս հրավիրված է համագումարին, սակայն չի կարող ասել՝ ներկա կլինի, թե ոչ:
Նշենք, որ այսօրվա փակ նիստին ներկա չի եղել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով նախկինում եւս ԵԿՄ վարչճության նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն ուներ, սակայն ավելի ուշ հրաժարվեց այդ մտքից: Նիստին ներկա չէին նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, Սեյրան Սարոյանը, որոնք եւս ԵԿՄ վարչության անդամներ են:

















































